Մասուդ Փեզեշքյան․ Մոջթաբա Խամենեին ֆիզիկապես լիովին առողջ է, հանդիպումը տևել է շուրջ յոթ ժամ

Մասուդ Փեզեշքյան․ Մոջթաբա Խամենեին ֆիզիկապես լիովին առողջ է, հանդիպումը տևել է շուրջ յոթ ժամ

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ երկրի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին ֆիզիկապես լիովին առողջ է։ Նրա խոսքով՝ այդ տպավորությունը ձևավորվել է շուրջ յոթ ժամ տևած հանդիպման ընթացքում, հայտնում է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը (IRIB)։

Հանդիպումը կայացել է օգոստոսի 9-ին։ Կողմերը քննարկել են ռազմական և տնտեսական ոլորտների իրավիճակը։

Միաժամանակ մեդիայում հրապարակվել է տեսանյութ՝ գերագույն առաջնորդի մասնակցությամբ։ Սա Խամենեիի առաջին հայտնվելն է լրատվամիջոցներում վերջին հինգ ամիսների ընթացքում՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտության մեկնարկից ի վեր։

EADaily-ի փոխանցմամբ՝ Խամենեիի պասիվության ընթացքում մեդիայում շրջանառվել են բազմատեսակ վարկածներ, այդ թվում՝ որ նա, իբր, զոհվել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով Թեհրանում։ Նրանց տվյալներով՝ իսրայելական լրատվամիջոցները շարունակում են պնդել այս հանգամանքը՝ հայտարարելով, թե հրապարակված տեսանյութը նկարահանվել է պատերազմից առաջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում