Իսլանդիան դեմ է քվեարկել Եվրամիության հետ բանակցությունների վերսկսմանը

Իսլանդիան դեմ է քվեարկել Եվրամիության հետ բանակցությունների վերսկսմանը

Իսլանդիայում կայացած հանրաքվեի ձայների մեծ մասի հաշվարկից հետո Եվրամիությանն անդամակցելու բանակցությունների վերսկսման հակառակորդները առաջ են անցել՝ հավաքելով ձայների 51,8%-ը, մինչդեռ եվրաինտեգրման կողմնակիցները ստացել են 48,2%: Թեև վերջնական արդյունքները դեռ սպասվում են ևս երկու ընտրատարածքներից, այնտեղ նույնպես առաջատարը ԵՄ անդամակցությանը դեմ արտահայտվողներն են:

Քվեարկության սկզբում հաղթում էր «Կողմ» տարբերակը, քանի որ առաջինը հաշվարկվել էին մայրաքաղաք Ռեյկյավիկի ձայները, որտեղ բնակչությունն ավելի դրական է տրամադրված Եվրամիությանը: Սակայն իրավիճակը կտրուկ փոխվեց, երբ սկսվեցին մուտքագրվել հյուսիս-արևմտյան և հարավային գյուղական շրջանների արդյունքները, որտեղ բնակիչները մտավախություններ ունեն ձկնորսության և գյուղատնտեսության ոլորտների ապագայի վերաբերյալ:

Իսլանդիայի վարչապետ Քրիստրուն Ֆրոստադոտիրը, արտգործնախարար Թորգեյդուր Կատրին Գունարսդոտիրը և կրթության նախարար Ինգա Սեյլանդը հրավիրել են հատուկ մամուլի ասուլիս՝ քննարկելու քվեարկության արդյունքներն ու հետագա քայլերը: Հիշեցնենք, որ Իսլանդիան ԵՄ-ին անդամակցելու հայտ էր ներկայացրել 2009 թվականի ֆինանսական ճգնաժամից հետո, սակայն սառեցրել էր բանակցությունները 2013 թվականին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում