Իրանի Գերագույն առաջնորդի ուղերձը․ «Մահմեդականների պառակտումն ձեռնտու է միայն թշնամիներին»
Կարդացեք նաև
Իրանի Գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին, Մուհամմադ մարգարեի ծննդյան օրվան նվիրված «Իսլամական միասնության շաբաթվա» առիթով, դիմել է մահմեդական երկրների, հատկապես Պարսից ծոցի տարածաշրջանի ղեկավարներին՝ կոչ անելով միավորվել «իրական թշնամու» դեմ: Իր Telegram-ալիքում հրապարակված ուղերձում նա ընդգծել է, որ մահմեդականների միջև առկա տարաձայնությունները ծառայում են բացառապես հակառակորդների շահերին:
Խամենեին նշել է, որ ցանկացած անձ, ով «գիտակցաբար կամ ակամա» պառակտում է մտցնում մահմեդական համայնքի ներսում, օգնում է Իսլամի թշնամիներին: Նա նաև հարցադրում է արել, թե արդյոք պաղեստինցիներն այսքան անօգնական կմնային, եթե իսլամական աշխարհը միասնական լիներ:
Իրանի առաջնորդը հատուկ դիմել է Պարսից ծոցի արաբական երկրների ղեկավարներին՝ հայտարարելով․ «Իմ հստակ և կրկնվող հորդորն է իսլամական երկրների, հատկապես Մերձավոր Արևելքի և Պարսից ծոցի ղեկավարներին՝ ճանաչել ձեր իրական թշնամուն, հասկանալ նրա ծրագիրն ու հակահարված տալ»:
Հատկանշական է, որ Խամենեին հանրության առջև չի հայտնվել այն պահից ի վեր, երբ վիրավորում էր ստացել վեց ամիս առաջ տեղի ունեցած ամերիկա-իսրայելական օդային հարվածների հետևանքով, որոնց ընթացքում սպանվել էր նրա հայրը՝ Իրանի նախորդ Գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում