BBC-ն հայտնում է Նեպալում տեղի ունեցած հրաշքի մասին. փլատակներում 48 ժամ անցկացրած երեխան փրկվել է

BBC-ն հայտնում է Նեպալում տեղի ունեցած հրաշքի մասին. փլատակներում 48 ժամ անցկացրած երեխան փրկվել է

Նեպալում տեղի ունեցած ավերիչ հեղեղումներից երկու օր անց փլատակների տակից փրկված 5-ամյա Մանիշան Կատմանդուի հիվանդանոցում վերամիավորվել է ծնողների հետ: Երեխայի վիճակը գնահատվում է կայուն, նա աստիճանաբար ապաքինվում է, հայտնում է BBC News-ը:

Փրկարարները փոքրիկին հայտնաբերել են Ռասուվա շրջանի Սյաբրուբեսի բնակավայրում: Ոստիկանները փլատակների տակից լսել են կատվի մյաոց հիշեցնող ձայն և անմիջապես սկսել են մաքրել տարածքը: Մոտ երկու ժամ տևած որոնողական աշխատանքներից հետո նրանց հաջողվել է դուրս բերել անօգնական վիճակում գտնվող աղջկան:

Եղանակային վատ պայմանների պատճառով երեխային ուղղաթիռով Կատմանդու տեղափոխել հաջողվել է միայն հաջորդ օրը: Մինչ այդ նրան առաջին օգնություն են ցուցաբերել փրկարարական ճամբարում: Ինչպես փոխանցում է BBC-ն, այժմ փոքրիկ Մանիշան գտնվում է բժիշկների հսկողության տակ, իսկ կիրակի օրը նրան արդեն այցելել են ծնողները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում