Շտայնմայերը հայտարարել է, որ Գերմանիային ներգաղթյալներ են անհրաժեշտ
Կարդացեք նաև
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ երկրին անհրաժեշտ է ներգաղթյալների ներհոսք՝ բնականոն գործունեությունն ապահովելու համար: Այս մասին նա նշել է Բեռլինի իր նոր նստավայրում ունեցած ելույթի ընթացքում:
«Մեզ որպես երկիր անհրաժեշտ է իմիգրացիան, եթե ցանկանում ենք նորմալ գործել»,- ընդգծել է Գերմանիայի ղեկավարը՝ հավելելով, որ երկրի Սահմանադրությամբ չկան «առաջին կամ երկրորդ կարգի քաղաքացիներ», իսկ «բուն գերմանացիներն» որևէ արտոնություն չունեն: Շտայնմայերի խոսքով՝ մարդուն գերմանացի է դարձնում ոչ միայն տատիկների ու պապիկների ծագումը, այլև քաղաքացիությունը, ընդհանուր լեզուն և ազատության պայմաններում խաղաղ համակեցության ձգտումը:
Գերմանիայի նախագահի այս հայտարարությունը հնչել է Բեռլինում, Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիայում և Սաքսոնիա-Անհալթում սպասվող երկրամասային ընտրությունների նախօրեին: Այս տարածաշրջաններում բավականին ամուր դիրքեր ունի «Ալտերնատիվ Գերմանիայի համար» (AfD) աջակողմյան կուսակցությունը, որը հանդես է գալիս միգրացիոն քաղաքականության խստացման օգտին, իսկ Սաքսոնիա-Անհալթում նույնիսկ հավակնում է առաջին անգամ ձևավորել տեղական կառավարություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում