Ուսումնական նոր տարվան ընդառաջ. Մայր Աթոռում օրհնության արարողություն է կատարվել
30/08/2026 21:01
Կարդացեք նաև
Օգոստոսի 30-ին Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, մատուցվել է Սուրբ Պատարագ։ Արարողության պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ․ Վիրապ աբեղա Սարգսյանը։
Սրբազան արարողությանը ներկա են գտնվել կրթական ոլորտի ներկայացուցիչներ, դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ և բազմաթիվ հավատավոր ուխտավորներ:
Սուրբ Պատարագի ավարտին, Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ, 2026-2027 թվականների ուսումնական նոր տարեշրջանին ընդառաջ կատարվել է կրթության մշակների օրհնության հատուկ կարգ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում