Պուտինն ու Փաշինյանը Բիշքեկում կքննարկեն Հայաստանի՝ ԵՄ-ին միանալու հարցը

Պուտինն ու Փաշինյանը Բիշքեկում կքննարկեն Հայաստանի՝ ԵՄ-ին միանալու հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 1-ին Բիշքեկում, Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում, կրկին կներկայացնի Մոսկվայի դիրքորոշումը Երևանի՝ Եվրոպական միությանը միանալու մտադրությունների վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։  

«Բարձր մակարդակի յուրաքանչյուր շփում կարևոր է։ Նախագահը, իհարկե, կօգտագործի այս հանդիպումը՝ մեր փաստարկները կրկնելու համար։ Բայց մենք չենք կարող ավելի հայ լինել, քան հայերն իրենք։ Եվ, իհարկե, հայերն իրենք կորոշեն իրենց ճակատագիրը, իսկ մենք առաջարկում ենք դա անել հանրաքվեի միջոցով»,- նշել է Պեսկովը։  

Կրեմլի ներկայացուցիչը հիշեցրել է նաև, որ ԵԱՏՄ անդամ մյուս երկրների ղեկավարները նույնպես նմանատիպ դիրքորոշում են արտահայտել Աստանայում կայացած վերջին գագաթնաժողովի ընթացքում։ Ըստ Պեսկովի՝ հենց այս հարցերն են լինելու առաջիկա երկկողմ քննարկումների առանցքում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում