Արհեստական բանականություն, բարեկեցություն, միջազգային առևտուր․ նախարարությունների անվանափոխությունն ուժի մեջ է մտել

Արհեստական բանականություն, բարեկեցություն, միջազգային առևտուր․ նախարարությունների անվանափոխությունն ուժի մեջ է մտել

Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած օրենսդրական փաթեթը, որով փոփոխություններ են կատարվում կառավարության կազմում ու կառուցվածքում։ Արդյունքում մի շարք գերատեսչություններ ստանում են նոր անվանումներ և գործառույթներ։

Ըստ այդմ՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը վերանվանվում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն այսուհետ կկոչվի Աշխատանքի և բարեկեցության նախարարություն, իսկ Արտաքին գործերի նախարարությունը՝ Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն:

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքների նախագծերի փաթեթը խորհրդարանն ընդունել էր օգոստոսի 27-ին՝ 64 «կողմ» և 26 «դեմ» ձայներով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում