TRIPP նախագիծ, ադրբեջանական նավթ ու հացահատիկ․ Բիշքեկում կայացել է Փաշինյան-Ալիև հերթական հանդիպումը
Կարդացեք նաև
Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ+) գագաթնաժողովի շրջանակում, տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը։ Կողմերը հանդես են եկել նույնաբովանդակ հաղորդագրությամբ՝ արձանագրելով երկկողմ օրակարգի ընդլայնումը։
Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ քննարկվել են TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) ծրագրի իրականացման հետագա քայլերը։ Հատկանշական է, որ կողմերը բացահայտորեն շեշտադրել են ադրբեջանական նավթամթերքի ներկրումը Հայաստան, ինչպես նաև Ադրբեջանի տարածքով հացահատիկի ու երրորդ երկրներից այլ ապրանքների տարանցումը՝ դրանք ներկայացնելով որպես «խաղաղության ամրապնդման գործնական դրսևորումներ»:
Բացի այդ, արձանագրվել է սահմանազատման հանձնաժողովների աշխատանքը շարունակելու անհրաժեշտությունը, ինչպես նաև երկկողմ առևտրային, էներգետիկ ու գործարար կապերի խորացումը։ Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են առաջ ընթանալ ուղիղ, անմիջական շփումների միջոցով։
Հանդիպմանը հայկական կողմից մասնակցել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը, իսկ ադրբեջանական կողմից՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ու նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը։
Բիշքեկյան այցի շրջանակում նախատեսված է նաև Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որը կլինի առաջինը հայաստանյան վերջին խորհրդարանական ընտրություններից հետո։
Հետևեք մեզ նաև Telegram-ում