«Արցախի կանչը»․ հրապարակվել է Արցախի հռչակման 35-ամյակին նվիրված միջոցառումների ցանկը

«Արցախի կանչը»․ հրապարակվել է Արցախի հռչակման 35-ամյակին նվիրված միջոցառումների ցանկը

Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակի առիթով սեպտեմբերի 2-ին Երևանում նախանշված է միջոցառումների շարք, որի նպատակն է վերահաստատել ինքնության իրավունքը։

Առավոտյան ժամը 10:00-ին տեղի կունենա այց «Եռաբլուր» զինվորական պանթեոն, որտեղ ծաղիկներ կխոնարհվեն «Արցախի կանչը» հուշակոթողին։

Կեսօրից հետո՝ ժամը 16:00-ին, Երևանում Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքում կհրավիրվի հանդիսավոր նիստ։ Այնուհետև՝ ժամը 17:00-ին, ներկայացուցչության բակում կմեկնարկի մշակութային ծրագիր՝ արցախյան համույթների մասնակցությամբ։

Արցախի Տեղեկատվական շտաբից հրավիրում են բոլորին միասին նշանավորելու պատմական տարեթիվը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում