Shein-ի, Temu-ի և AliExpress-ի էժան հագուստը կթանկանա․ Ֆրանսիայի նոր սահմանափակումները
Կարդացեք նաև
Ֆրանսիայում սեպտեմբերի 1-ից պաշտոնապես ուժի մեջ է մտնում հատուկ տուրքいわկոչված «ուլտրա-արագ նորաձևության» (ultrafast fashion) ապրանքների համար։ Ֆրանսիայի խորհրդարանի կողմից դեռ հունիսին ընդունված օրենքն ուղղված է առաջին հերթին ազիական հայտնի Shein, Temu և AliExpress հարթակների դեմ, որոնք հսկայական ծավալներով էժան հագուստ են արտահանում։
Վճարի չափը կախված է ապրանքի տեսակից ու դրա վերանորոգման բարդությունից։ 2026 թվականից ընկերությունները ստիպված կլինեն հավելյալ վճարել 0,5 եվրո ներքնազգեստի, 2 եվրո շապիկների, 9 եվրո ջինսերի և 12 եվրո բաճկոնների համար։ Մինչև 2030 թվականը լրավճարը կարող է հասնել մինչև 19,5 եվրոյի, բայց ոչ ավելի, քան ապրանքի նախնական արժեքի 50%-ը։
Փարիզը քայլը հիմնավորում է բնապահպանական վնասը նվազեցնելու և տեղական տնտեսությունը պաշտպանելու անհրաժեշտությամբ։ Հատկանշական է, որ նոր կանոնները չեն տարածվում H&M-ի և Zara-ի վրա, ինչը դժգոհություն է առաջացրել շուկայի որոշ մասնագետների մոտ։ Պեկինն արդեն որակել է օրենքը խտրական ու սպառնացել պատասխան քայլերով, թեև ֆրանսիական իշխանությունները պնդում են, որ չինական փոքր ծանրոցների վրա եվրոպական նախորդ տուրքերի ներդրումից հետո դրանց ծավալն արդեն կրճատվել է 30-40%-ով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում