Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի բացումից անցել է 9 տարի․ Տիգրան Աբրահամյանի անդրադարձը
Կարդացեք նաև
Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է Քարվաճառի շրջանով Արցախը Հայաստանին կապող երկրորդ մայրուղու բացման 9-ամյակին։
Նա, մասնավորապես, նշել է․
«9 տարի առաջ այս օրը՝ հայկական Քարվաճառի շրջանում, մեծաթիվ դպրոցականների մասնակցությամբ, բացվեց Արցախը ՀՀ-ին կապող երկրորդ մայրուղին։
Դա Հայաստան համահայկական հիմնադրամի, ՀՀ և Արցախի կառավարությունների համատեղ քայլն էր՝ ուղղված Արցախի ռազմավարական զարգացմանն ու անվտանգության ամրապնդմանը։
Նախագահներ Սերժ Սարգսյանի և Բակո Սահակյանի առաջնորդությամբ առանցքային քայլ կատարվեց, որի ազդեցությունն ընդգծվեց ոչ միայն Արցախի և նրա շրջանների տնտեսական կտրուկ բարգավաճման, այլև 44-օրյա պատերազմի օրերին ռազմական նշանակության խնդիրների կատարման հարցում։
Դրանից 3 տարի անց՝ պատերազմի ավարտից մեկ ամիս հետո, կապիտուլյանտ իշխանությունը Քարվաճառի շրջանը հանձնեց Ադրբեջանին՝ դրանով իսկ ճանապարհ բացելով Արցախի ամբողջական օկուպացիայի համար»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում