Հայկական արտահանման մոտ 80%-ը կազատվի մաքսատուրքերից․ ԵՄ խորհրդի որոշումը
Կարդացեք նաև
Եվրոպական Միության խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացման վերաբերյալ որոշումը։ Սահմանված նոր միջոցառումների արդյունքում դեպի ԵՄ հայկական արտահանման շուրջ 80 տոկոսն ազատվելու է մաքսատուրքերից։ Այս մասին նշվում է ԵՄ խորհրդի տարածած պաշտոնական հայտարարության մեջ։
«Այս միջոցառումները կազատականացնեն ԵՄ-ում հայկական արտահանման մոտ 80%-ը», – ասված է հրապարակված փաստաթղթում։
Ընդունված կանոնակարգով նախատեսվում է մաքսատուրքերի ժամանակավոր վերացում հայկական ապրանքների լայն տեսականու, այդ թվում՝ որոշակի գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման համար։ Փաստաթղթի ուժի մեջ մտնելուց հետո այս արտոնությունները կարող են գործել երկու տարի ժամկետով։
Որոշման վերջնական հաստատումը թողնված է Եվրախորհրդարանին․ նախագծի քվեարկությունը նախատեսված է սեպտեմբերին կայանալիք լիագումար նիստում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում