«Մեր կյանքերը խաղալիք են դարձրել»․ Իսպանիայում վաճառվում են Հայաստանի և Ադրբեջանի դրոշներով զինվորիկներ

«Մեր կյանքերը խաղալիք են դարձրել»․ Իսպանիայում վաճառվում են Հայաստանի և Ադրբեջանի դրոշներով զինվորիկներ

 

Սոցիալական ցանցերում լայն արձագանք է գտել Մարգո Հալաջյանի հրապարակումը, որտեղ նա ահազանգում է Իսպանիայի վաճառքի կետերում հայտնված չինական արտադրության մանկական զինվորիկների հավաքածուի մասին։ Խաղալիքների կոմպլեկտում, զինվորական տեխնիկայի և ինքնաթիռների հետ մեկտեղ, ներառված են Հայաստանի և Ադրբեջանի պետական դրոշները։

«Այս խաղալիքը վաճառում են Իսպանիայում, արտադրված է Չինաստանում (Made in China)։ Սա հայտնաբերել է մեր հայրենակցուհին»,- գրել է Մարգո Հալաջյանը՝ դիմելով հայ և ադրբեջանցի օգտատերերին։

Հրապարակման հեղինակը խոր մտահոգություն է հայտնել առ այն, որ տարածաշրջանում մարդկային կյանքեր արժեցող հակամարտությունն ու ողբերգությունը վերածվել են կոմերցիոն արտադրանքի և մանկական խաղալիքի․ «Սիրելի հայեր և ադրբեջանցիներ, շնորհավորում եմ։ Մեր կյանքերը ինչ-որ մեկի համար սեղանի հրաձգային խաղ են»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում