Էկոլոգիական ճգնաժամ Կասպիցում․ ադրբեջանական կողմն ահազանգում է անդրսահմանային ռիսկերի մասին
Կարդացեք նաև
Բաքվում անցկացվող «IV կլիմայական շաբաթվա» ընթացքում ադրբեջանական կողմն ու հրավիրված մասնագետներն արձանագրել են Կասպից ծովի մակարդակի շարունակական նվազումն ու դրանից բխող էկոլոգիական սպառնալիքները։ «Կլիմայի փոփոխության մարտահրավերները ներքին ջրավազանների համար․ Կասպից ծովի օրինակը» թեմայով քննարկման ժամանակ ահազանգել են, որ իրավիճակը կարող է հասնել Արալյան ծովի աղետալի սցենարին։
Աշխարհի տնտեսագիտության և դիվանագիտության համալսարանի Միջազգային առաջատար հետազոտությունների ինստիտուտի ներկայացուցիչ Սաիդա Սաֆաևան ընդգծել է, որ Կասպից ծովում ջրի մակարդակի անկումը լուրջ սոցիալ-տնտեսական և ենթակառուցվածքային ռիսկեր է պարունակում տարածաշրջանի համար:
«Արալյան ծովի փորձը ցույց է տալիս, որ ջրի մակարդակի նվազումը չի կարելի դիտարկել որպես առանձնացված էկոլոգիական ցուցանիշ։ Այն կարող է դառնալ սոցիալական, տնտեսական, առողջապահական և ենթակառուցվածքային ռիսկերը խորացնող գործոն։
Այս իմաստով Արալյան ծովը կարող է ծառայել որպես օրինակ՝ Կասպից ծովի ապագան պլանավորելու և կլիմայական դիմակայունությունը բարձրացնելու համար»,- նշել է փորձագետը։
Ադրբեջանական հարթակներում հնչող այս ահազանգերը փաստում են, որ Կասպից ծովի էկոհամակարգի դեգրադացիան և ջրային ռեսուրսների կառավարման խնդիրները վերածվում են Ադրբեջանի համար լուրջ մարտահրավերի, որը վերջինս փորձում է լուծել անդրսահմանային համագործակցության կոչերի միջոցով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում