Զելենսկի․ «Կիևը պատրաստ է փոխզիջումների էներգետիկայի և պարենային անվտանգության հարցերում»
Կարդացեք նաև
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը պատրաստ է փոխզիջումային լուծումներ փնտրել Մոսկվայի հետ ընթացող հակամարտության կարգավորման շրջանակում՝ առանձնացնելով հատկապես էներգետիկ անվտանգության և պարենային մատակարարումների ոլորտները։
Զելենսկու գնահատմամբ՝ հացահատիկի արտահանման և էներգետիկայի թեմաները համաշխարհային նշանակություն ունեն, քանի որ դրանցից ուղղակիորեն կախված է իրավիճակը Ասիայի ու Աֆրիկայի բազմաթիվ երկրներում։ Նա ընդգծել է, որ ուկրաինական կողմն արդեն իսկ մի շարք քայլեր է ձեռնարկել այդ ուղղությամբ, և այժմ համարժեք ընդառաջ քայլեր է ակնկալում ռուսական կողմից։
Անդրադառնալով դիվանագիտական գործընթացներին՝ Ուկրաինայի ղեկավարը նշել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների՝ Մոսկվա կատարած այցից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստակամություն է հայտնել քննարկել երկխոսության վերականգնման առաջարկները։ Այդուհանդերձ, Զելենսկու պնդմամբ, Ռուսաստանը դեռևս իրական փոխզիջումների չի ձգտում՝ հույսը դնելով ձմեռային ռազմական գործողությունների և ենթակառուցվածքների վրա ճնշումն ուժեղացնելու վրա։
Ուկրաինայի նախագահը շեշտել է, որ ցանկացած դիվանագիտական համաձայնություն պետք է ամրապնդվի Կիևի համար անվտանգության հստակ երաշխիքներով և տնտեսական աջակցության ծրագրերով։ Ուկրաինական կողմը նախատեսում է աշնանային ամիսներն օգտագործել բանակցային շփումները վերակենդանացնելու համար, մինչդեռ Վաշինգտոնը ևս դիտարկում է ձմռան ընթացքում իրավիճակի դեէսկալացիայի հասնելու հնարավորությունները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում