Երաշտը սպառնում է փոխել ֆրանսիական պանիրների համն ու բույրը
Կարդացեք նաև
2026 թվականի ամռանը Ֆրանսիային պատուհասած աննախադեպ շոգն ու երաշտը լուրջ խնդիրներ են առաջացրել ավանդական ֆրանսիական պանիրների արտադրության ոլորտում։ Բարձր ջերմաստիճանի պատճառով արոտավայրերում խոտը չորացել է, իսկ կովերը հայտնվել են ստրեսային պայմաններում, ինչը ֆերմերներին ստիպել է փոփոխություններ մտցնել կենդանիների կերաբաժնում։
Ստեղծված իրավիճակի պատճառով արտադրողները չեն կարողանում պահպանել ավանդական պանրատեսակների համար սահմանված խիստ չափանիշները։ Մասնավորապես, Salers պանիր արտադրողների ավելի քան երեք քառորդը ստիպված է եղել ժամանակավորապես դադարեցնել արտադրությունը։ Ըստ սահմանված ստանդարտի՝ այս պանիրը պատրաստվում է բացառապես Ֆրանսիայի հարավ-արևելքի լեռնային արոտավայրերում արածող կովերի կաթից, որտեղ հավելյալ կերի բաժինը չի կարող գերազանցել 25 տոկոսը։ Երաշտի պատճառով այս պահանջի կատարումն անհնարին է դարձել։
Ոլորտի ներկայացուցիչները նշում են, որ եթե նախկինում կերի հետ կապված խնդիրներն ի հայտ էին գալիս 15-20 տարին մեկ, որոշ շրջաններում դրանք արդեն կրկնվում են երկու տարին մեկ անգամ։
Ստեղծված ճգնաժամային իրավիճակին ընդառաջ՝ Ֆրանսիայի Ծագման և որակի ազգային ինստիտուտը (INAO) հայտարարել է մի շարք պանրատեսակների արտադրության ստանդարտների ժամանակավոր մեղմացման մասին։ Պանրագործների մի մասը մտահոգություն է հայտնում, որ սա կարող է ազդել արտադրանքի համային հատկանիշների վրա, մինչդեռ մյուսներն ընդգծում են, որ սպառողների մեծ մասը տարբերությունը չի նկատի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում