Վախճանվել է Գալյա Նովենցը

Երեկ, 75 տարեկան հասակում ծանր հիվանդությունից հետո վախճանվել է հայ թատրոնի և կինոյի նշանավոր վարպետ, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, միջազգային կինոփառատոների մրցանակակիր Գալյա Նովենցը: Այդ մասին տեղեկացնում են Հայաստանի թատերական գործիչների և Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունից:

Տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ականավոր դերասանուհին իր ստեղծագործական կենսագրությունը սկսել էր 1958 թվականին՝ ավարտելով Երևանի պետական թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետն ու աշխատանքի անցնելով Կապանի պետական թատրոնում: Այնուհետև երկար տարիներ նա աշխատեց Սունդուկյանի անվան ակադեմիական, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան, Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան, Սոս Սարգսյանի գլխավորած ,,Համազգային,, թատրոններում:

Կյանքի վերջին տարիներին նա Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհի էր: Գալյա Նովենցը հայկական կինոէկրան բերեց հայ կնոջ կերպարը, նրա տառապանքներն ու լուռ հեծեծանքները, հոգու յուրատեսակ պոռթկումները դարձերց իր ստեղծագործության հիմքն ու ակունքը:

Նրան համեմատեցին համաշխարհային կինոյի այնպիսի հռչակավոր անհատականության, ինչպիսին Աննա Մանյանին է, հետո, նրան դիտարկեցին բոլոր ժամանակների հայ և խորհրդային կինոյի ամենանշանավոր և ամենատաղանդավոր վարպետներից մեկը… Հիսունից ավելի դեր թատրոնում, ռադիոբեմադրություններում, հարյուրից ավելի կրկնօրինակումներ, բայց այս ամենի կողքին դերասանուհու մեծագույն ներկայությունը կինոյում էր, ուր նա նկարահանվեց «Բարև, ես եմ» , «Մենք ենք, մեր սարերը» , «Այս խաչմերուկում», , «Հին օրերի երգը», «Նահապետ» , «Մեր մանկության տանգտոն» , «Գիքորը» , «Սպիտակ անուրջներ» , «Կտոր մը երկինք» և մոտ երեք տասնյակ ֆիլմերում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում