Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է Սերբիայի նախագահի պաշտոնից հեռանալու մասին
13/09/2026 20:00
Կարդացեք նաև
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ սեպտեմբերի 25-ին կամ 26-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից վերադառնալուց անմիջապես հետո, հրաժարական կտա զբաղեցրած պաշտոնից։ Նա նշել է, որ նախընտրական պայքարին կմասնակցի որպես շարքային քաղաքացի։
Իշխող Սերբական առաջադիմական կուսակցությունն առաջադրել է Վուչիչի թեկնածությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններում երկրի վարչապետի պաշտոնի համար։
Սերբիայի խորհրդարանի՝ Նարոդնա սկուպշչինայի արտահերթ ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 25-ին։ Հերթական ընտրությունները նախատեսված էին 2027 թվականին, սակայն երկրում ծավալված ուսանողական ցույցերի և քաղաքական ճգնաժամի ֆոնին իշխանությունները որոշել են գնալ արտահերթ քվեարկության։ 250 պատգամավորից բաղկացած օրենսդիր մարմինն ընտրվում է չորս տարի ժամկետով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում