«Ավերվել է 65 մզկիթ». Իլհամ Ալիևի հերթական մեղադրանքներն ու հայտարարությունները Բաքվում
Կարդացեք նաև
Բաքվում ընթացող միջազգային կոնֆերանսների մասնակիցների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է տարածաշրջանային իրադարձություններին և հայկական կողմին մեղադրել մշակութային ու կրոնական կոթողների ավերման մեջ:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ալիևը հայտարարել է, թե իբր հայկական պետության կողմից լիովին ավերվել է 65 մզկիթ, իսկ որոշներն էլ եղել են կիսավեր վիճակում:
Ադրբեջանի ղեկավարն իր խոսքում մասնավորապես նշել է.
«Դուք, հավանաբար, տեսել եք այդ լուսանկարները. Հայաստանը միտումնավոր մզկիթներում անասուններ, խոզեր, կովեր է պահել՝ մեզ վիրավորելու, նվաստացնելու համար:
Հասկանալով մեր զգայունությունը՝ նա չի խորշել նույնիսկ նման բարբարոսական գործողություններից՝ նպատակադրված կերպով ձգտելով ևս մեկ անգամ ցավ պատճառել մեր ժողովրդին:
Փաստորեն, սա վիրավորանք էր ոչ միայն մեզ՝ մեր ժողովրդին, այլև ամբողջ իսլամական աշխարհին: Ահա հայկական պետության իրական դեմքը: Մենք երբեք չպետք է մոռանանք սա, և մենք դա չենք մոռանա»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում