«Այո՛, ավելի թանկ պիտի լինի»․ Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ ուղեվարձի թանկացման քննադատություններին
Կարդացեք նաև
Անվտանգության խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 16-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացման շուրջ քննարկումներին՝ հայտարարելով, որ տրանսպորտը պետք է ավելի թանկ լինի, որպեսզի ապահովվի համապատասխան որակ։
Արձագանքելով դիտարկմանը, թե ժամանակին ինքը պայքարում էր 100 դրամ սակագինը պահպանելու համար, մինչդեռ այսօր այն դարձել է 150 դրամ՝ Սիմոնյանը նշել է, որ նախկին և ներկայիս տրանսպորտային համակարգերն անհամադրելի են։ Նրա խոսքով՝ այն տրանսպորտը, որի համար նախկինում վճարվում էր 100 դրամ, և այսօրվա 150 դրամանոց ծառայությունը չեն կարող նույն արժեքն ունենալ։
«Ավտոբուսները և այն ժամանակվա «ՌԱՖ»-երը, որոնց դուռը պահում էին ու պպզած գնում, նո՞ւյնն են»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ որակյալ ծառայությունը, մաքուր ավտոբուսն ու չծխող վարորդը ենթադրում են համապատասխան ֆինանսավորում։
Սիմոնյանը դեմագոգիա է անվանել ուղեվարձի բարձրացման դեմ բողոքները՝ զուգահեռներ անցկացնելով առօրյա տեխնիկայի և անձնական իրերի թարմացման հետ։ «Այո, ավելի թանկ պիտի լինի, որ լավ որակով լինի։ Բայց չէ, ասում են՝ այդ 50 դրամը ես չեմ տալիս, պրինցիպիալ է․ մի տվեք, ոտով քայլեք»,- հայտարարել է նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում