Հիքմեթ Հաջիևը Արաբական մեդիաֆորումում կրկին շրջանառել է «Աղվանական ժառանգության» թեզը
Կարդացեք նաև
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Արաբական մեդիաֆորումի ընթացքում ունեցած ելույթում անդրադարձել է Ղարաբաղի պատմամշակութային ժառանգությանը՝ կրկին շրջանառության մեջ դնելով «Կովկասյան Աղվանքի» պատմական թեզերը։
Սոցիալական ցանցերում արված գրառման մեջ Հաջիևը նշել է, որ ֆորումի ժամանակ խոսել է Կովկասյան Աղվանքի «հարուստ քրիստոնեական ժառանգության» մասին՝ պնդելով, թե դրա նշանակալի հետքերը տեսանելի են Ղարաբաղում և Ադրբեջանի այլ հատվածներում։ Ադրբեջանցի պաշտոնյան փորձել է ներկայացնել իր երկիրը որպես բազմամշակութային ու կրոնական համակեցության ավանդույթներ ունեցող պետություն, որը, ըստ նրա, պաշտպանում է իր տարածքում գտնվող մշակութային կոթողները՝ անկախ դրանց ծագումից։
Միևնույն ժամանակ, Հաջիևը կրկնել է Բաքվի ավանդական մեղադրանքները՝ պնդելով, թե օկուպացիայի տարիներին վնասվել կամ ոչնչացվել են ադրբեջանական մշակութային ու կրոնական կոթողները, և կարևորել է «պատմական ճշմարտության պահպանումը»։
Պանելային քննարկմանը Հաջիևի հետ մասնակցել են նաև Վրաստանի արտաքին գործերի նախարարը և ԱՄԷ էկոնոմիկայի ու զբոսաշրջության նախարարը, իսկ քննարկումը վարել է Euronews-ի գլխավոր տնօրենը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում