«Չսպասեք պատասխան կրակոցի»․ Տիգրան Աբրահամյանը՝ իշխանության վտանգավոր ուղերձների և զիջումների մասին
Կարդացեք նաև
Անվտանգային հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է իշխող քաղաքական ուժի ներկայացուցչի վերջին հայտարարություններին՝ ներկայացնելով իր վերլուծությունն ու գնահատականը սահմանային իրավիճակի և պետական անվտանգության վերաբերյալ։
Իր հրապարակման մեջ Տիգրան Աբրահամյանը մասնավորապես գրել է․
«Իշխող ուժի ոչ պատահական պատգամավորներից մեկը հայտարարել է, թե «Ադրբեջանից կրակոցի դեպքում չսպասեք պատասխան կրակոցի. դա ՀՀ-ին խաղաղություն չի բերի»:
Ի դեպ, առաջ ընկնելով՝ ասեմ, որ սա ոչ միայն սահմանային հնարավոր միջադեպերին է վերաբերվում, այլև քաղաքական, դիվանագիտական, տնտեսական հակազդեցությանը:
Պարզ ասած՝ իշխանությունն ասում է, որ հանուն ադրբեջանական քմահաճույքի՝ սրա տակ հասկանալ իշխանության երկարաձգումը, պատրաստ ենք շարունակաբար զիջել, կորցնել և ուրանալ:
Կոնկրետ բանակի առումով՝ այս վտանգավոր ուղերձն արտացոլում է զինծառայողների, սահմանի, բանակի վերաբերյալ իշխանության պատկերացումներն ու հանձնարարականները»:
Աբրահամյանի դիտարկմամբ՝ նման մոտեցումները փաստացի արտացոլում են իշխանությունների իրական պատկերացումները բանակի և երկրի պաշտպանունակության վերաբերյալ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում