Նոբելյան հիմնադրամն ավելացնում է մրցանակային ֆոնդը․ յուրաքանչյուր անվանակարգում դրամական պարգևը կհասնի 12 միլիոն կռոնի
Կարդացեք նաև
Նոբելյան հիմնադրամն այս տարի 9%-ով կավելացնի դափնեկիրների դրամական պարգևի չափը՝ այն հասցնելով 12 միլիոն շվեդական կռոնի (մոտ 1,22 միլիոն դոլար) վեց անվանակարգերից յուրաքանչյուրում։ Այս մասին հայտարարել է Նոբելյան հիմնադրամի գործադիր տնօրեն Հաննա Ստյարնեն։
«Մրցանակի չափն ավելացնելով՝ մենք աջակցում ենք Նոբելյան մրցանակի երկարաժամկետ նշանակությանը և երաշխավորում, որ դրա ֆինանսական հատվածը ժամանակի ընթացքում պահպանում է իր արժեքը»,- նշել է Ստյարնեն։
Ֆիզիկայի, քիմիայի, խաղաղության, գրականության, տնտեսագիտության, ինչպես նաև ֆիզիոլոգիայի կամ բժշկության ոլորտներում այս տարվա Նոբելյան մրցանակակիրների անունները կհայտարարվեն հոկտեմբերի 5-ից 12-ը ընկած ժամանակահատվածում։ Մրցանակաբաշխության այս տարվա արարողությունը նվիրված է Նոբելյան առաջին մրցանակների հանձնման 125-ամյա հոբելյանին։
Նոբելյան մրցանակը սահմանվել է 19-րդ դարի շվեդ ձեռնարկատեր, դինամիտի գյուտարար Ալֆրեդ Նոբելի կտակի համաձայն։ Մրցանակաբաշխության առաջին արարողությունը տեղի է ունեցել 1901 թվականին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում