ՌԴ Պետդումայի ընտրությունների առաջին արդյունքները․ հայտնի են առաջատարները

ՌԴ Պետդումայի ընտրությունների առաջին արդյունքները․ հայտնի են առաջատարները

Ռուսաստանի Դաշնությունում ավարտվել են 9-րդ գումարման Պետական դումայի պատգամավորների ընտրությունները։ ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացրած առաջին տվյալներով՝ քվեաթերթիկների 23,5%-ի մշակումից հետո պատկերը հետևյալն է․

1․ Մեծամասնական ընտրատարածքներ․ 225 մեկ մանդատանոց ընտրատարածքներից 176-ում առաջատար դիրքերում են «Եդինայա Ռոսիա» կուսակցության թեկնածուները։ ՌԴ Կոմունիստական կուսակցությունը (ԿՊՌՖ) առաջին տեղում է 4 ընտրատարածքում, «Սպրավեդլիվայա Ռոսիան»՝ 3-ում, ևս 3-ում հաղթում են ինքնաառաջադրված թեկնածուները, ԼԴՊՐ-ն՝ 2-ում, իսկ «Կանաչներն» ու «Թոշակառուների կուսակցությունը»՝ 1-ական ընտրատարածքում։

2․ Կուսակցական ցուցակներ․ Համապետական ցուցակով անցողիկ շեմը հաղթահարում է հինգ քաղաքական ուժ՝ «Եդինայա Ռոսիա» (57,05%), ԿՊՌՖ (14,03%), ԼԴՊՐ (9,33%), «Նովիե լյուդի» (7,96%) և «Սպրավեդլիվայա Ռոսիա» (5,12%)։

3․ Մասնակցություն․ Ընտրություններին մասնակցությունը կազմել է շուրջ 57%, ինչը գերազանցում է նախորդ տարիների ցուցանիշները, իսկ էլեկտրոնային քվեարկության (ДЭГ) համակարգում ակտիվությունը գերազանցել է 90%-ը։

4․ Ամփոփման ժամկետներ․ ՌԴ ԿԸՀ ղեկավար Էլլա Պամֆիլովան հայտնել է, որ ընտրությունների վերջնական արդյունքները կհայտարարվեն սեպտեմբերի 25-ից ոչ շուտ՝ հնարավոր բողոքարկումները քննելու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում