Արարատ Միրզոյանը մեկնել է Նյու Յորք․ նախատեսված է հանդիպում Ջեյհուն Բայրամովի հետ
Կարդացեք նաև
Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 22-25-ը աշխատանքային այցով կգտնվի Նյու Յորքում, որտեղ կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին։
Գերատեսչության փոխանցմամբ՝ այցի շրջանակում նախատեսվում են մի շարք երկկողմ հանդիպումներ տարբեր երկրների արտգործնախարարների և միջազգային կառույցների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Ծրագրված է նաև միջազգային փաստաթղթերի ստորագրում, ինչպես նաև Միրզոյանի ելույթը թեմատիկ միջոցառումների ընթացքում։
Ուշադրության կենտրոնում է հատկապես Նյու Յորքում սպասվող Միրզոյան-Բայրամով հանդիպումը, որի մասին հայտնի էր դարձել ավելի վաղ։
Հիշեցնենք, որ նույն օրերին ԱՄՆ-ում է գտնվում նաև իշխանական պատվիրակությունը՝ ՄԱԿ-ի ԳԼխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում