«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարներն ու ԱԺ փոխնախագահը հանդիպել են ԱՄՆ դեսպանության ներկայացուցչի հետ

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարներն ու ԱԺ փոխնախագահը հանդիպել են ԱՄՆ դեսպանության ներկայացուցչի հետ

Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը և խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը սեպտեմբերի 22-ին հանդիպում են ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեվիդ Ալենի հետ։

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության փոխանցմամբ՝ աշխատանքային զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-ամերիկյան երկկողմ համագործակցության օրակարգին, միջխորհրդարանական կապերի զարգացման հեռանկարներին, ինչպես նաև Հարավային Կովկասում տեղի ունեցող տարածաշրջանային վերջին զարգացումներին ու անվտանգային մարտահրավերներին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում