Ներքին Կարմիրաղբյուրի բնակիչը վիրավորվել է թշնալու արձակած կրակից

Ներքին Կարմիրաղբույր գյուղում հակառակորդի կողմի գնդակից 25 ամյա մի երիտասարդ է վիրավորվել:

Ինչպես հաղորդում է HayNews.am-ը, Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը հաստատել է դեպքը՝ տեղեկացնելով.

«Դեպքը տեղի է ունեցել երեկ չէ առաջին օրը: Երիտասարդը Գոռ Փարսյանն է: Առանձնապես բան չի եղել, պարզապես գնդակից քերծվածք է ստացել: Հիմա իր տանն է: Դեպքը տեղի է ունեցել, երբ իրենց սեփականաշնորհված հողատարածքում աշխատելիս է եղել. խոտի տուկ են կապել»:

Կամենդատյանը նաև հայտնեց, որ գյուղում հակառակորդի կողմից կրակոցներ միշտ են հնչում. «Նոր բան չի, միշտ էլ կրակոցներ կան, հատկապես գիշերային ժամերին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում