Հայաստանն ու Իրանը քննարկել են բեռնափոխադրումների խնդիրներն ու առաջիկա միջկառավարական նիստի անցկացումը
28/09/2026 13:14
Կարդացեք նաև
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանը սեպտեմբերի 27-ին հանդիպում է ունեցել ԻԻՀ նախագահի տեղակալ, Հայաստան-Իրան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Համիդ Փուրմոհամմադիի հետ։ Այս մասին տեղեկացնում է Իրանում ՀՀ դեսպանությունը։
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Միջկառավարական համատեղ հանձնաժողովի հարթակը որպես երկկողմ տնտեսական գործակցության առանցքային մեխանիզմ և ընդգծել առաջիկայում հանձնաժողովի 19-րդ նիստի անցկացման անհրաժեշտությունը։
Զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ բեռնափոխադրումների ներկա վիճակը, առկա խոչընդոտներն ու դրանց կարգավորման արդյունավետ ուղիները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում