Օդաչուների կռիվը ինքնաթիռում. Դուբայ-Թել Ավիվ չվերթը արտակարգ էջք է կատարել

Օդաչուների կռիվը ինքնաթիռում. Դուբայ-Թել Ավիվ չվերթը արտակարգ էջք է կատարել

Flydubai ավիաընկերության Դուբայից Թել Ավիվ ուղևորվող ինքնաթիռում տագնապի ազդանշան է ակտիվացվել օդաչուների միջև բռնկված ծեծկռտուքի պատճառով։ Իսրայելական Channel 12 հեռուստաալիքի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել ազգությամբ ռուս և ուկրաինացի օդաչուների միջև։

Flydubai-ն պաշտոնապես հաստատել է վեճի փաստը՝ նշելով, որ քաշքշուկը շարունակվել է այնքան ժամանակ, քանի դեռ օդաչուներից մեկը չի կորցրել գիտակցությունը։ Ավիաընկերությունը, սակայն, չի հստակեցրել նրանց ազգային պատկանելությունը և ընդգծել է, որ ուղևորների անվտանգությանը սպառնացող վտանգ չի եղել։

Միջադեպի պատճառով օդանավը վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայի Թաբուկ օդանավակայանում։ Ավիաընկերությունից հայտնել են, որ բոլոր ուղևորներն անվտանգության մեջ են, իսկ իրենց մասնագետները սերտորեն համագործակցում են տեղական իշխանությունների հետ՝ պատճառները պարզելու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում