Times Higher Education-ի համաշխարհային վարկանիշ. Հայաստանից ընդգրկվել է երկու բուհ
Կարդացեք նաև
Times Higher Education պարբերականը հրապարակել է համաշխարհային համալսարանների World University Rankings 2027 վարկանիշային աղյուսակը։ Հայաստանից ցանկում ընդգրկվել է երկու բուհ՝ Երևանի պետական համալսարանն ու Հայաստանի եվրոպական համալսարանը, որոնք ներառված են 2001+ հորիզոնականներում։
Ընդհանուր առմամբ` հեղինակավոր վարկանիշում տեղ է գտել 118 երկրի և տարածաշրջանի 2297 բարձրագույն ուսումնական հաստատություն։ Աղյուսակը 11-րդ տարին անընդմեջ գլխավորում է Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանը՝ վաստակելով 97,9 միավոր։
Տարածաշրջանային երկրների շարքում ամենաշատ ներկայացուցիչներն ունի Թուրքիան՝ 142 բուհ (լավագույնները սկսվում են 326-րդ հորիզոնականից)։ Իրանից վարկանիշում ընդգրկվել է 89 համալսարան (401-ից 2001+ հորիզոնականներ), Ադրբեջանից՝ 14 բուհ (701–ից 2001+), իսկ Վրաստանը ներկայացված է 8 բուհով (1401-ից 2001+)։
Հետևեք մեզ նաև Telegram-ում