ԱՄՆ-ն առաջարկներ է փոխանցել Իրանին. Աբբաս Արաբչին ներկայացրել է նյույորքյան հանդիպումների արդյունքները

ԱՄՆ-ն առաջարկներ է փոխանցել Իրանին. Աբբաս Արաբչին ներկայացրել է նյույորքյան հանդիպումների արդյունքները

Իրանի Կառավարության նիստի ընթացքում արտաքին գործերի նախարար Աբբաս Արաբչին ներկայացրել է Նյու Յորք կատարած այցի արդյունքներն ու ԱՄՆ-ից ստացված առաջարկները։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է Իրանի Կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմե Մոհաջերանին։

«Կառավարության այսօրվա նիստում ներկայացվել է արտաքին գործերի նախարարի զեկույցը Նյու Յորք կատարած այցի և կայացած մի շարք հանդիպումների մասին, այդ թվում՝ միջնորդների միջոցով ԱՄՆ-ին Հյուրմուզի նեղուցի բացման վերաբերյալ իրանական կողմի պայմանները փոխանցելու մասին։ ԱԳ նախարար Արաբչին հայտնել է նաև ԱՄՆ-ից համապատասխան առաջարկ ստանալու մասին»,- նշել է Մոհաջերանին։

Իրանի Կառավարության ներկայացուցչի փոխանցմամբ՝ թեհրանյան կողմն այս հարցում առաջնորդվելու է բացառապես սեփական ժողովրդի ազգային շահերով։ Նա ընդգծել է, որ հակառակորդի՝ Իրանին մեկուսացնելու ջանքերին հակառակ, իրանական պատվիրակությունը գտնվում է միջազգային ուշադրության կենտրոնում։ Նյու Յորքում բազմաթիվ հանդիպումներ են անցկացվել եվրոպական, Պարսից ծոցի և այլ երկրների ներկայացուցիչների հետ, և արտաքին քաղաքական ոլորտում բեկում մտցնելու դիվանագիտական ակտիվությունը հետևողականորեն շարունակվում է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում