Արարատ Միրզոյանը բանակցել է Աբբաս Արաղչիի հետ
05/10/2026 16:49
Կարդացեք նաև
Արարատ Միրզոյանը բանակցություններ է անցկացրել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային զարգացումների առանցքային հարցերի լայն շրջանակ:
Բանակցությունների կենտրոնում են եղել էներգետիկայի, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն ու Սյունիքի հատվածով հաղորդակցուղիների ապաշրջափակմանն առնչվող հարցերը:
Երկուստեք ընդգծվել է հայ-իրանական ռազմավարական երկխոսության շարունակականության, սահմանային անվտանգության ապահովման և համատեղ տնտեսական նախագծերի իրականացման կարևորությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում