Հայաստանն ու Լիտվան ստորագրել են 2027թ. պաշտպանական համագործակցության ծրագիրը
Կարդացեք նաև
Հայաստանի և Լիտվայի պաշտպանության նախարարությունները ստորագրել են 2027 թվականի երկկողմ համագործակցության ծրագիրը։ Փաստաթուղթը վավերացվել է հոկտեմբերի 5-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացված հայ-լիտվական պաշտպանական խորհրդակցությունների ավարտին։
Պաշտպանական գերատեսչության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև ռազմական ոլորտում փոխգործակցության ներկայացված ընթացքն ու հետագա հեռանկարները։ Խորհրդակցությունների ընթացքում ամփոփվել են 2026 թվականին իրականացված աշխատանքները և նախանշվել առաջիկա անելիքները։
Հանդիպման ընթացքում ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը լիտվացի գործընկերներին է ներկայացրել Հայաստանի զինված ուժերի կերպափոխման ընթացքը։
Քննարկումների ավարտին Լևոն Այվազյանը և Լիտվայի ազգային պաշտպանության նախարարության միջազգային հարաբերությունների և գործողությունների խմբի ղեկավար Գաբիա Դամալակայտեն ստորագրել են 2027 թվականի համագործակցության պաշտոնական ծրագիրը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում