Սկանդալային արձան Եվրոխորհրդարանում. «Օրանժագույն ժանտախտը»՝ ընդդեմ Թրամփի քաղաքականության
Կարդացեք նաև
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում գտնվող Եվրոպական խորհրդարանի շենքում տեղադրվել է դանիացի քանդակագործ Ենս Գալշոտի սկանդալային ու երգիծական նոր աշխատանքը, որը կրում է «Օրանժագույն ժանտախտ» («The Orange Plague») կամ «Անարդարության թագավորը» անվանումը։ 23 կարատանոց ոսկով պատված 2,6-մետրանոց արձանը պատկերում է լիովին մերկ Դոնալդ Թրամփին․ նա մի ձեռքում պահում է գոլֆի մահակ, մյուսում՝ կշեռք, և նստած է փոքրամարմին, տկար տղամարդու ուսերին։
Հեղինակի խոսքով՝ քանդակը ոգեշնչված է Հանս Քրիստիան Անդերսենի «Թագավորի նոր զգեստը» հեքիաթից և իրենից ներկայացնում է «երգիծական ճիչ» ընդդեմ Թրամփի կլիմայական ու արտաքին քաղաքականության։ «Պետություններն ու ՀԿ-ները վախենում են բացահայտ խոսել Թրամփի կուրսի մասին՝ մաքսատուրքերից, ֆինանսավորման կրճատումից կամ արտաքսումներից անհանգստանալով։ Այս քանդակը ստեղծված է այդ լռությունը կոտրելու և անհրաժեշտ քննարկում սկսելու համար»,- նշել է Գալշոտը։
Արձանը Ստրասբուրգ է բերվել դանիացի եվրոպատգամավոր Պեր Կլաուսենի նախաձեռնությամբ, ով ընդգծել է, որ չի մտահոգվում Թրամփի հնարավոր կոշտ արձագանքից։ «Օրանժագույն ժանտախտը» նախկինում արդեն ցուցադրվել է Կոպենհագենում և Բելենում կայացած Bիլմատիկ գագաթնաժողովում, իսկ Ստանբուրգից հետո հեղինակը նախատեսում է այն ներկայացնել Թուրքիայում անցկացվելիք COP31 կլիմայական համաժողովում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում