Պուտինը Սանկտ Պետերբուրգ է հրավիրել ԱՊՀ առաջնորդներին․ Ովքե՞ր կմասնակցեն ոչ պաշտոնական գագաթնաժողովին
Կարդացեք նաև
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ պետությունների ղեկավարների նեղ կազմով հանդիպման ընթացքում Համագործակցության գործընկերներին հրավիրել է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու դեկտեմբերի 21-ին նախատեսված ավանդական, նախաամանորյա ոչ պաշտոնական գագաթնաժողովին։
«Իհարկե, բարի ավանդույթի համաձայն, սիրելի՛ բարեկամներ, ցանկանում եմ բոլորիդ հրավիրել Սանկտ Պետերբուրգ՝ դեկտեմբերի 21-ին, որտեղ, ինչպես միշտ, ավանդաբար հավաքվում ենք ոչ պաշտոնական, բարեկամական հանդիպման»,- դիմելով ներկաներին՝ հայտարարել է ՌԴ նախագահը։
Պուտինն ընդգծել է, որ ոչ պաշտոնական ձևաչափով անցկացվող այս հանդիպումը լավ հնարավորություն է՝ անկաշկանդ մթնոլորտում ամփոփելու տարին, ինչպես նաև քննարկելու կառույցի առջև ծառացած ընթացիկ ու հեռանկարային բոլոր առանցքային հարցերը։
Առայժմ պաշտոնապես հայտնի չէ, թե արդյոք Հայաստանի վարչապետը կմասնակցի Սանկտ Պետերբուրգում սպասվող հավաքին, հաշվի առնելով վերջին շրջանում ԱՊՀ և ՀԱՊԿ որոշ ձևաչափերին Երևանի մասնակցության ձևաչափն ու դիրքորոշումները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում