Վանդալիզմ Ստեփանակերտում․ Ադրբեջանցիները քանդում են Ռոբերտ Քոչարյանի հայրական տունը
Կարդացեք նաև
Ադրբեջանը շարունակում է հետևողականորեն ոչնչացնել հայկական ներկայության հետքերը բռնազավթված Արցախում։ Ադրբեջանցի իշխանամետ բլոգեր Քյամրան Ռազմովարըն այցելել է օկուպացված Ստեփանակերտ և տեսանյութ հրապարակել, որտեղ ցուցադրում է Արցախի առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայրական տան քանդման գործընթացը։
Տեսանյութում բլոգերը հատուկ ընդգծմամբ ու «հպարտությամբ» է ցուցադրում շինության քանդման կադրերը, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է Բաքվի որդեգրած պետական քաղաքականությունը՝ ուղղված Արցախի քաղաքական, պատմական և մշակութային ժառանգության լիակատար ջնջմանը։
Արցախի հայաթափումից հետո օկուպացված բնակավայրերում ադրբեջանական կողմը պարբերաբար թիրախավորում, պղծում և քանդում է ինչպես պատմամշակութային կոթողները, եկեղեցիներն ու հուշարձանները, այնպես էլ պետական ու քաղաքական գործիչների հետ կապված հասցեները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում