Բախումներ և աղմկահարույց ձերբակալություն Բրյուսելում․ Ոստիկանությունը բերման է ենթարկել 10-ամյա երեխայի
Կարդացեք նաև
Բելգիայի մայրաքաղաքում արհմիությունների կազմակերպած բողոքի ցույցը վերածվել է ոստիկանության հետ բախումների։ Արարողության ընթացքում սևազգեստ երիտասարդների խմբեր են ներթափանցել ցուցարարների շարքերը և բացահայտ սադրանքների դիմել իրավապահների նկատմամբ։ Կենտրոնական կայարանի հարակից տարածքում գրանցվել են բռնության բազմաթիվ դեպքեր․ ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ կիրառել և հատուկ գործողություններ իրականացնել, սակայն իրավիճակը վերահսկողության տակ առնել դեռևս չի հաջողվել։
Բախումների թեժ պահին արձանագրված մի միջադեպ լուրջ դժգոհություն է առաջացրել ականատեսների շրջանում։ Belga գործակալության նկարահանած տեսանյութում երևում է, թե ինչպես է ոստիկանը բերման ենթարկում անչափահաս տղայի։ Անցորդներն ու ականատեսները փորձել են միջամտել՝ կոչ անելով բաց թողնել երեխային․ «Բաց թողեք նրան, նա 10 տարեկան է, նա երեխա է»։ Իրավապահներից մեկը փորձել է արդարացնել ձերբակալությունը, սակայն պատճառները տեսանյութում չեն լսվում։
Տեղի ունեցած միջադեպի հստակ հանգամանքներն ու 10-ամյա երեխայի ձերբակալման պաշտոնական պատճառները դեռևս անհայտ են։ Բելգիայի իրավապահ մարմինները տեղի ունեցածի վերաբերյալ պաշտոնական պարզաբանում դեռ չեն տարածել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում