Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում կայանալու է Կառավարության ներկայացուցիչների և արցախցիների հանդիպումը
Կարդացեք նաև
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հոկտեմբերի 13-ին Ազգային ժողովում Կառավարության մի շարք ներկայացուցիչներ հանդիպում կունենան արցախցիների հետ։ Հանդիպումը գլխավորելու է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ Ըստ աղբյուրի փոխանցման՝ արցախցիներին ընդունելու որոշումը կայացվել է հոկտեմբերի 8-ին։
Թերթի հետ զրույցում տեղեկությունը հաստատել է օրերս Ազգային ժողովի դիմաց նստացույց իրականացրած արցախցի հասարակական գործիչ Անաստաս Իսրայելյանը։ Նա նշել է, որ նստացույցը դադարեցրել է հոկտեմբերի 8-ին՝ ժամը 18։00-ից հետո, երբ հայտնել են ընդունելության պատրաստակամության մասին։ Իսրայելյանի խոսքով՝ այս պահին ձևավորվում է մասնակիցների խումբը, որի անվանացանկը ներկայացվելու է ԱԺ, իսկ հանդիպման ընթացքում բարձրաձայնվելու են արցախահայությանը հուզող բոլոր առանցքային հարցերը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում