«Շնորհավորում եմ Ղարաբաղի օկուպացիայի առթիվ»․ Ռամզան Կադիրովի հայտարարությունը Բաքվում

«Շնորհավորում եմ Ղարաբաղի օկուպացիայի առթիվ»․ Ռամզան Կադիրովի հայտարարությունը Բաքվում

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը ամփոփել է Ադրբեջան կատարած աշխատանքային այցի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման արդյունքները։ Նա հայտնել է, որ շնորհավորել է ադրբեջանական կողմին Ղարաբաղի օկուպացիայի կապակցությամբ՝ ընդգծելով, որ կիսում է այդ իրադարձության հետ կապված մոտեցումները։

Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Չեչնիայի և Ադրբեջանի միջև համագործակցության ապագա հեռանկարները և կապերի ամրապնդումը։ Նրանք առանձնահատուկ անդրադարձ են կատարել Հեյդար Ալիևի և Ախմատ Կադիրովի ունեցած ավանդին երկկողմ հարաբերությունների ձևավորման և զարգացման գործում։

Կադիրովի փոխանցմամբ՝ Իլհամ Ալիևը բարձր է գնահատել Չեչնիայի ձեռքբերումները անվտանգության, կայունության ապահովման և սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտներում։ Այցի շրջանակում չեչենական պատվիրակության համար կազմակերպվել է նաև շրջայց Բաքվում և ճաշկերույթ, որից հետո Կադիրովը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում