Թրամփը պահանջել է փոխել Զելենսկիին և դիզելի գործարք կնքել Պուտինի հետ

Թրամփը պահանջել է փոխել Զելենսկիին և դիզելի գործարք կնքել Պուտինի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինային անհրաժեշտ է նոր ղեկավար՝ Վլադիմիր Զելենսկիին մեղադրելով ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու համար բավարար ջանքեր չգործադրելու և Միացյալ Նահանգներում դիզելային վառելիքի ռեկորդային աճ առաջացնելու մեջ։ Սպիտակ տան մոտ լրագրողների հետ զրույցում Թրամփը նշել է, որ ուկրաինացիները պետք է ընտրեն նոր առաջնորդ, ով ընդունակ կլինի բանակցել ու գործարքներ կնքել։

Թրամփի այս հայտարարությանը նախորդել էր Վաշինգտոնի և Մոսկվայի միջև կնքված աղմկահարույց համաձայնագիրը։ Ըստ Axios-ի և Financial Times-ի տվյալների՝ ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունների շեմին վառելիքի ճգնաժամը մեղմելու համար Թրամփը որոշել է ռուսական դիզելային վառելիքի ներկրման գործարք կնքել Պուտինի հետ այն բանից հետո, երբ Կիևը հրաժարվել է միակողմանիորեն դադարեցնել հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին։ Զելենսկին խիստ քննադատել է Վաշինգտոնի այս քայլը՝ այն անվանելով «նվեր Պուտինին» և պատերազմի ֆինանսավորում։ Ի նշան բողոքի՝ ուկրաինական պատվիրակությունը չեղարկել է Մայամիում նախատեսված խաղաղության բանակցությունները։ Կրեմլն իր հերթին ողջունել է Թրամփի հայտարարությունները՝ դրանք որակելով «պատմական»։  

Հետևեք մեզ նաև Telegram-ում