«Այդպես էլ չասացին՝ որ ուղղությամբ էր տեղի ունեցել ապօրինի անցումը»․ Տիգրան Աբրահամյան
Կարդացեք նաև
Քաղաքական գործիչ Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ադրբեջանցի զինծառայողի՝ Հայաստանի տարածք ապօրինի ներթափանցման դեպքին և իշխանությունների արձագանքին։
Աբրահամյանը, մասնավորապես, գրել է․
«Ամեն ինչի մասին լայվ անող, տարբեր ամբիոններից երկար-բարակ խոսող իշխանություններն այդպես էլ չասեցին, թե որ ուղղությամբ էր տեղի ունեցել ադրբեջանցի զինծառայողի ապօրինի անցումը:
Այդպես էլ չասեցին, թե ովքեր և ինչպես տապալեցին որոնողական աշխատանքները, և արդյոք ծառայողական քննություններ և քրեական գործեր են ընթանում թեմայի ողջ’ բազմակողմանի եղելությունը պարզելու ուղղությամբ (չխառնել կոնկրետ ադրբեջանցու հանցագործության թեմայի հետ):
Անկախ այն հանգամանքից, որ ադրբեջանցու վերաբերյալ Բաքվից ստացած տեղեկատվությունը եղել է հավանական անցման մասին, իշխանությունը պարտավոր էր անհրաժեշտ աշխատանքներ տանել’ դրանով իսկ կանխելով նոր հանցագործությունների իրականացումը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում