Մեկնարկել է Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Լեհաստան․ ԱԳ նախարարը մասնակցում է Վարշավայի անվտանգության ֆորումին

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Լեհաստան․ ԱԳ նախարարը մասնակցում է Վարշավայի անվտանգության ֆորումին

Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Լեհաստանի Հանրապետություն։ Ինչպես հայտնում են ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունից, նախարար Միրզոյանն արդեն մասնակցել է տարածաշրջանային և միջազգային անվտանգային օրակարգի առանցքային հարթակներից մեկի՝ Վարշավայի անվտանգության ֆորումի (Warsaw Security Forum) պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը։

Այցի շրջանակում Հայաստանի արտգործնախարարը կմասնակցի ֆորումի պանելային քննարկումներին, ինչպես նաև նախատեսվում են մի շարք երկկողմ հանդիպումներ միջազգային գործընկերների և այլ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ։ Քննարկումների առանցքում են լինելու տարածաշրջանային անվտանգությանը, Հարավային Կովկասում կայունության հաստատմանն ու Հայաստան-ԵՄ համագործակցության խորացմանն առնչվող հարցեր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում