Դոնալդ Թրամփ․ Պուտինն ավելի շատ է շահագրգռված խաղաղ գործարքով, քան Զելենսկին

Դոնալդ Թրամփ․ Պուտինն ավելի շատ է շահագրգռված խաղաղ գործարքով, քան Զելենսկին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի շատ է հետաքրքրված խաղաղ գործարքի կնքմամբ, քան Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահը՝ պատասխանելով լրագրողների հարցերին երեքշաբթի՝ հոկտեմբերի 13-ի գիշերը։ Լրագրողներից մեկի հարցին, թե ինչպես է Թրամփը տեսնում Պուտինի պատրաստակամությունը փոխզիջումների, եթե վերջինս շարունակում է հարձակումները Ուկրաինայի վրա, ԱՄՆ նախագահը պատասխանել է․ «Կարծում եմ, նրանք կպայմանավորվեն։ Ես իսկապես կարծում եմ, որ Պուտինն ավելի շատ է Զելենսկուց շահագրգռված գործարք կնքելու հարցում»։  

Մեկնաբանելով այն փաստը, որ Պուտինը խախտել է էներգետիկ հրադադարը, որի մասին հայտնել էր հենց ինքը՝ Թրամփը, ԱՄՆ նախագահը հայտարարել է․ «Սկզբում հարկավոր է ուսումնասիրել այս իրավիճակը, չէ՞ որ խախտումներ եղել են երկու կողմից էլ»։ Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է մտադիր հասնել նրան, որ Վլադիմիր Պուտինը պահպանի հրադադարը, Թրամփն ընдգծել է, որ ըստ իրեն՝ ՌԴ նախագահը ցանկանում է պայմանավորվածություն, և համոզել գնալ դրան պետք է հենց Վոլոդիմիր Զելենսկուն։  

Հետևեք մեզ նաև Telegram-ում