«ԵԱՀԿ Մինսկի խումբը ձևական բնույթ էր կրում»․ Իլհամ Ալիևի հայտարարությունը CICA գագաթնաժողովում

«ԵԱՀԿ Մինսկի խումբը ձևական բնույթ էր կրում»․ Իլհամ Ալիևի հայտարարությունը CICA գագաթնաժողովում

1992 թվականին ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խումբը «կրել է ձևական բնույթ»։ Այս մասին Բաքվում անցկացվող Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների խորհրդակցության (CICA) 7-րդ գագաթնաժողովի ընթացքում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանի ղեկավարն իր ելույթում կրկին հանդես է եկել Հայաստանի և միջազգային կառույցների հասցեին մեղադրանքներով․ «Հայաստանի ներկայիս վարչապետն այն ժամանակ «օկուպացված» Ղարաբաղում հայտարարեց, որ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ»։ Այս բոլոր անօրինությունների վրա այսպես կոչված միջազգային հանրությունը աչք էր փակում։ Ոչ ոք չդատապարտեց Հայաստանին։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չէր պնդում իր ընդունած բանաձևերի կատարման անհրաժեշտությունը։ Եվրոպական խորհրդարանը և Եվրոպայի խորհուրդը մշտապես թիրախավորում էին շարունակվող ագրեսիայի զոհ դարձած Ադրբեջանին և խրախուսում ագրեսորին՝ Հայաստանին»,- հավելել է Ալիևը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում