Իրանի նախագահը կժամանի Հայաստան․ Հայտնի են այցի մանրամասները

Կարդացեք նաև

Իրանի նախագահը կժամանի Հայաստան․ Հայտնի են այցի մանրամասները

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը կարճատև այցով կժամանի Հայաստան՝ մասնակցելու Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17)։ Այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

Այցի շրջանակում նախատեսվում են Իրանի նախագահի երկկողմ հանդիպումներն ու քննարկումները համաժողովին մասնակցող այլ երկրների ղեկավարների հետ։ Իրանի ԱԳՆ խոսնակը հիշեցրել է, որ 1992 թվականին ընդունված այս միջազգային պայմանագրին Իրանը միացել է 1996 թվականին և վերջին երեք տասնամյակներում ակտիվորեն մասնակցել է շրջակա միջավայրի պահպանման կանոնների մշակմանը։ Նա նաև շեշտել է, որ Թեհրանը մշտապես օգտագործելու է բոլոր միջազգային հարթակները՝ տարածաշրջանում և Իրանի շրջակա միջավայրին հասցված վնասները բարձրաձայնելու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում