«Ասիական Եվրոպան»․ Էդգար Ղազարյանի սարկաստիկ անդրադարձը
15/10/2026 22:39
Կարդացեք նաև
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում հեգնական գրառում է կատարել Հայաստանում անցկացվող ՄԱԿ-ի միջոցառման և դրան մասնակցող հյուրերի կազմի վերաբերյալ։ Նա մասնավորապես գրել է․
«Ասիական Եվրոպան
Իբր եվրոպական ձգտումներ ունեցող և իբր եվրոպական աջակցություն վայելող Հայաստանում կազմակերպված ՄԱԿ-ի միջոցառման Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը Եվրոպական որևէ երկրի ղեկավար չի մասնակցել: Այդ նպատակով Հայաստան են ժամանել Ղազախստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի, Զանզիբարի նախագահները, Վրաստանի վարչապետը, Ալժիրի Ազգային խորհրդի խոսնակը»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում