Տեղումներ, ամպրոպ և ջերմաստիճանի տատանումներ․ եղանակի առաջիկա կանխատեսումը
Կարդացեք նաև
Հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ և ջերմաստիճանի տատանումներ։ Հոկտեմբերի 14-ի ցերեկը, 18-ին և 19-ի գիշերը կդիտվի առանց տեղումների եղանակ, սակայն հոկտեմբերի 15-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում, ինչպես նաև 16-17-ը և 19-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։
Քամին կլինի հարավարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 15-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, իսկ հոկտեմբերի 16-ի ցերեկը նույնքանով կբարձրանա։
Երևան քաղաքում հոկտեմբերի 14-ի և 17-ի ցերեկը, ինչպես նաև 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Միևնույն ժամանակ, հոկտեմբերի 15-ին ժամանակ առ ժամանակ, 16-ի գիշերը և կեսօրից հետո, 17-ի գիշերը և առավոտյան սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ։
Ըստ բազմամյա կլիմայական տվյալների՝ հոկտեմբերի 15-ին Երևանում օդի առավելագույն ջերմաստիճանը գրանցվել է 1997 թվականին (27.6°C), նվազագույնը՝ 1990 թվականին (-0.2°C), իսկ միջին օրական ջերմաստիճանը կազմում է 13.9°C։
Հետևեք մեզ նաև Telegram-ում