Երևանում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը․ քննարկվել են Հայաստան-Իրան օրակարգային հարցերը
Կարդացեք նաև
Երևանում անցկացվող Կենսաբազմազանության հարցերով Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը:
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԻԻՀ նախագահին հրավերն ընդունելու և գագաթնաժողովին մասնակցելու համար: Նա ընդգծել է երկկողմ բարձր մակարդակի հանդիպումների ինտենսիվ բնույթը՝ հավելելով, որ դա վկայում է Հայաստան-Իրան հարաբերությունների հետևողական զարգացման ուղղությամբ կողմերի ցանկությունն ու նպատակադրումը:
Մասուդ Փեզեշքիանը ևս շնորհակալություն է հայտնել հրավերի և ջերմ հյուրընկալության համար՝ կարևորելով Հայաստանի հետ բազմաոլորտ կապերի խորացումն ու ընդլայնումը:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան համագործակցության օրակարգին և ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել համատեղ ծրագրերի առաջմղմանը վերաբերող թեմաների շուրջ: Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանն անդրադարձել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի ևս:
Հետևեք մեզ նաև Telegram-ում