«Գրեթե կարող է թռչել հրթիռի նման»․ Իլոն Մասկը ներկայացրել է Tesla Roadster-ի անհավանական հնարավորությունները

«Գրեթե կարող է թռչել հրթիռի նման»․ Իլոն Մասկը ներկայացրել է Tesla Roadster-ի անհավանական հնարավորությունները

«Tesla» ընկերության ղեկավար Իլոն Մասկը հանրությանն է ներկայացրել էլեկտրամեքենաների արտադրողի թերևս ամենահավակնոտ նախագիծը՝ երկար սպասված Tesla Roadster-ը։ Ուղիղ եթերով հեռարձակվող միջոցառման ընթացքում Մասկը դիմել է ներկաներին՝ նշելով, որ իրենց ներկայությունն անհրաժեշտ է փաստելու համար, որ ցուցադրվածը արհեստական բանականության կամ համակարգչային գրաֆիկայի արդյունք չէ․ «Դուք կարող եք բոլորին ասել, որ դա տեսել եք սեփական աչքերով, որովհետև այն, ինչ տեսնելու եք, դժվար է հավատալ»։

Տպավորիչ ցուցադրության ընթացքում Roadster-ը, որը Tesla-ի միակ մեխանիկական (ձեռքով) կառավարվող ավտոմեքենան է, բարձրացել է կոր ռամպայով, շրջվել գլխիվայր, ապա թռել օդում, կատարել պտույտ և բարեհաջող վայրէջք կատարել։ Tesla-ի ավտոմոբիլային ճարտարագիտության փոխնախագահ Լարս Մորավին պարզաբանել է, որ մեքենայի հատակին տեղադրված է «օդափոխիչային ներծծման համակարգ», որը ստեղծում է մինչև 2 g ծանրաբեռնվածություն՝ թույլ տալով ընթանալ գլխիվայր, իսկ մնացած հնարավորությունների համար կիրառվել են «SpaceX»-ի տեխնոլոգիաները։ Մասկը հավելել է, որ մեքենան համալրված է բարձրության կառավարման սոպլոներով և ետևի մասում տեղադրված հիմնական արագացուցիչ շարժիչներով, ինչի շնորհիվ այն «գրեթե կարող է թռչել հրթիռի նման»։

Երկրորդ ցուցադրության ժամանակ Roadster-ը զարգացրել է մեծ արագություն, թռել օդ և Tesla-ի այլ մեքենաների վրայով կատարել «քիքֆլիփ» (օդում պտույտ) հնարքը։ Բացի այդ, ցուցադրության մեկ այլ հատվածում էլեկտրամեքենան 0-ից 60 մղոն/ժ (շուրջ 97 կմ/ժ) արագությունը զարգացրել է 1 վայրկյանից պակաս ժամանակում։ Tesla-ի պաշտոնական կայքում արդեն մեկնարկել է կանխապատվերների ընդունումը Performance, Thrust և Rocket տարբերակների համար, ընդ որում՝ Rocket-ը հասանելի է միայն հատուկ հրավերով։ Ըստ ընկերության տվյալների՝ մեքենայի ընթացքի պաշարը գերազանցում է 300 մղոնը (մոտ 480 կմ), իսկ առավելագույն արագությունը հասնում է շուրջ 230 մղոն/ժ-ի (մոտ 370 կմ/ժ)։

Հետևեք մեզ նաև Telegram-ում